Որո՞նք են արագ սննդի երեք ամենաանվնաս տարբերակները

Չկան ապրանքներ կամ պատրաստի ուտեստներ, որոնք կարելի է անվանել բացառապես առողջարար կամ վնասակար։ Այնուամենայնիվ, արագ սննդի մեջ հեշտ է գտնել բավականին առողջարար տարբերակներ, որոնք ներառում են, օրինակ, պիցցան և շաուրմա։ Ասել է սննդաբան Նատալյա Գրիդինան Lenta.ru-ին։
Գրիդինան բացատրել է, որ արագ սննդի որոշ տարբերակներ բավականին անվտանգ տեսք ունեն: Որպես օրինակ՝ նա նշել է բուրգերը, որի բաղադրիչները մարդու օրգանիզմին ապահովում են սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպերով, սննդարար նյութերով և ամինաթթուներով։ «Բուրգերը կարող է արժեքավոր վիտամիններ ու միկրոտարրեր պարունակել, եթե կոտլետը յուղոտ չէ, իսկ խոհարարը շատ սոուս չի ավելացրել։ Սենդվիչները նույնպես արագ սննդի լավ օրինակ են։ Դրանք հեշտությամբ կարող են փոխարինել ճաշը, եթե այլ տարբերակներ ներկայումս անհասանելի են»,- ասել է սննդաբանը։
Գրիդինան նաև շաուրման է ներառել անվնաս արագ սննդի կատեգորիայի մեջ։
«Կարելի է ասել, որ սա արագ սննդի ամենաառողջ տեսակն է, պայմանով, որ այն XXL չափսով չգնեք։ Միևնույն ժամանակ, պետք է վստահ լինեք, որ ճաշատեսակում օգտագործվում են թարմ բանջարեղեն, անյուղ ու թարմ միս, և որ արտադրողը չի չափազանցրել այն սոուսներով։ Ձեր կողմից պատրաստվածն էլ ավելի առողջարար կլինի, նման շաուրման կարելի է հավասարակշռված դիետա համարել»,- ընդգծել է Նատալյա Գրիդինան։
Սննդաբանը առողջարար արագ սննդի այլ տարբերակներ է անվանել թարմ ձկից պատրաստված ռուլետները ու բրինձն ու պիցցան՝ չափավոր քանակությամբ: