Քանի Արցախում չեն հնչեցրել ազգադավ Նիկոլի անունը, ոչ մի հաջողության չենք հասնի. Եսայան
Քանի դեռ Արցախի իշխանությունը, որպես այս իրավիճակի մեղավոր, չի հնչեցրել Նիկոլ Փաշինյանի անունը, չի ասել, որ դու սրիկա՛ ես, Արցախը չի՛ լինի Ադրբեջանի կազմում, չեն հնչեցրել հիմնական ազգադավի անունը, հաջողության չեն հասնի: Մենք բոլորս հաջողության չենք հասնի. այս մասին Ֆրանսիայի դեսպանատան մոտ իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Նշենք, որ ՀՀԿ-ականները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի Երևանում տեղակայված դեսպանատներ են փոխանցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որը հրապարակվել էր երեկ:
Մանրամասները՝ տեսանյութում