Կենտրոնը կաթվածահար է, ո՞ր փողոցներն  է պետք շրջանցել

Կենտրոնը կաթվածահար է, ո՞ր փողոցներն  է պետք շրջանցել

MediaHub-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են կիլոմետրերի հասնող խցանումների մեջ։

Այսպես, մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը պատմեց, որ փակ է Իսակովի պողոտան՝ դեպի Կենտրոն եկող ուղղությունը։

Միակողմանի փակ է նաև Բաղրամյան պողոտան, դեպի Օպերա գնացող հատվածը։

Կաթվածահար է նաև Իսահակյան փողոցը, Մաշտոցի պողոտան, Խանջյանը ևս դժվարանցանելի է։

Նշենք, որ մեքենաների կուտակումներ կան նաև Աբովյան փողոցում։

Նարե Գնունի