Կան սպաներ, որոնք չեն հաղթահարել ատեստացիայի շեմը, նրանց էլի շանս կտրվի․ Պապիկյան
Մենք արդեն ունենք կամավոր ատեստավորման մասնակցած շուրջ 1000 զինծառայող, ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ մարդիկ, որոնք չեն կարողացել հաղթահարել ատեստացիայի շեմը։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, այդ զինծառայողներին տրվելու է հնարավորություն՝ կրկին փորձելու։
Նախարարն ասաց, որ օգոստոսի մեկից որոշ սպաների աշխատավարձը կկրկնապատկվի։
Մանրամասները՝ տեսանյութում։