Խաչանով- Շապովալով զույգը դուրս մնաց պայքարից. Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000

Խաչանով- Շապովալով զույգը դուրս մնաց պայքարից. Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000

ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը երրորդ շրջանում դուրս մնացին Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 շարքի մրցաշարի զուգախաղերի մրցումներից, չկարողանալով նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:

Խաչանովն ու Շապովալովը 1-6, 6-7 հաշվով զիջեցին Ռամ/Սոլսբերի զույգին: Զուգախաղը տևել է 1 ժամ 18 րոպե:

Կիսաեզրափակիչում Ռամ/Սոլսբերի զույգը կմրցի Գոնսալես (Մեքսիկա) / Ռոժե Վասլեն (Ֆրանսիա) – Կրավից (Գերմանիա) / Միս (Գերմանիա) զույգի հաղթողի հետ: