«Հեղափոխական» դատավորը՝ օրենքից բարձր

«Հեղափոխական» դատավորը՝ օրենքից բարձր

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանին վերաբերող «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը երեկ բացասական եզրակացության արժանացավ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Հարցը մեկն էր՝ կո՞ղմ են, որ խորհրդարանը դիմի ՍԴ՝ քննելու դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը։

Սահմանադրական դատարանի դատավորն, ըստ ընդդիմության և մի խումբ փաստաբանների, զբաղվել է բարձր դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ՝ ձեռնարկատիրությամբ։

Ընդ որում, նկատելի էր, որ իշխանության պատգամավորներն ընդդիմության նախաձեռնությունը մերժում են՝ ոչ թե փաստերի կամ օրենքի ուժով, այլ այն խոտոր տրամաբանությամբ, թե Սեդա Սաֆարյանը իրենց փաստացի թիմակիցն է կամ՝ նախկինում ծառայություններ ունի, ընդ որում՝ դրանք ներկայացվում են սուբյեկտիվ ընկալմամբ:

ՔՊ պատգամավորների հավաքական կարծիքն արտահայտել է ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը. 

«Ձեր ներկայացրած փաստերը դեռ գնահատելու ճանապարհ պետք է անցնի։ Բայց փաստը Սեդա Սաֆարյանն է։ Դուք չեք կարում ներեք Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում և փաստահավաք խմբում։ Ոչ թե դուք, այլ ձեր խմբակցության փաստացի լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը»։

Մինչդեռ, տրամաբանական կլիներ, եթե ԱԺ-ն դիմեր ՍԴ, որն էլ այն մարմինն է, որը կարող էր պատշաճ քննությամբ պարզել Սեդա Սաֆարյանի գործողությունների իրավաչափությունը կամ էլ՝ գնահատել փաստաբանների ու ընդդիմության փաստսրկների հիմնավորվածությունը:

Վահրամ Բագրատյան