Ի՞նչ հիմքով է բերման ենթարկվել Զարուհի Փոստանջյանը

Մամուլում այսօր լուրեր տարածվեցին, որ ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը բերման է ենթարկվել:
MediaHub.am-ին ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց լուրը: Նա փոխանցեց, որ վերջինս ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով Վաղարշյան փողոցից բերվել է ոստիկաննություն։
Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք նաև, որ ըստ մամուլի՝ Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա իրականացնելիս է եղել, որի արյդունքում էլ նրան բերման են ենթարկել։
Լիաննա Թորոսյան