Շերիֆի ժամանումը Երևան (տեսանյութ)

Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը» գիշերը ժամանել է Հայաստան, որտեղ վաղը՝ օգոստոսի 18-ին, Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում կմրցի Երևւանի «Փյունիկի» հետ.
«Երևան թռիչն ավելի քան 2 ժամ տևեց: Հայաստանի արևոտ մայրաքաղաքում կեսգիշերին օդի ջերմաստիճանը +28 աստիճան էր: Տեղացիներն ասում են՝ խաղի ժամանակ մոտ +33 աստիճան կլինի»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան թիմը նախախաղային մարզում կանցկացնի: Կկայանա նաև թիմի գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասի մամուլի ասուլիսը: