Ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ստամբուլի կալանավորված քաղաքապետի ազատ արձակման և արտահերթ ընտրությունների համար

Ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Թուրքիայում Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման և արտահերթ նախագահական ընտրությունների համար:
Այս մասին տոնական աղոթքից հետո հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզղուր Օզելը։
Օզելը եղել է Իմամօղլուի ծննդավայրում, գրել են ԶԼՄ-ները։