iPhone-ի օգտատերերը սարքը կորցնելու դեպքում տվյալների գողությունից խուսափելու միջոց են հայտնաբերել

iPhone-ի օգտատերերը սարքը կորցնելու դեպքում տվյալների գողությունից խուսափելու միջոց են հայտնաբերել

@GregsGadgets մականունով տեխնոլոգիական բլոգերն iPhone-ի օգտատերերին բացահայտել է մի միջոց՝ խուսափելու տվյալների արտահոսքից, եթե սարքը կորչի կամ գողանա: The Daily Dot-ն անդրադարձել է TikTok-ում նրա հրապարակած տեսանյութի վրա։

Տիկտոկերը նշել է, որ iOS 17.3 օպերացիոն բազայի թարմացման շնորհիվ iPhone-ն այժմ ունի նոր «Գողացված սարքի պաշտպանություն» տարբերակ, որը թույլ է տալիս հասանելիություն ունենալ գաղտնի տվյալներին միայն որոշակի վայրերում:

«Անձնական տվյալները կցուցադրվեն միայն վստահելի վայրերում, օրինակ՝ ձեր տանը, և եթե դուք այլ վայրում եք, սարքը կպահանջի Face ID»,- ընդգծել է բլոգերը:

«Վերջերս iPhone-ի բազմաթիվ գողություններ են եղել, գողերը պարզում են սարքի տերերի գաղտնաբառերը, կարող են փոխել Apple ID-ի գաղտնաբառն ու մուտք գործել պահված բանկային քարտեր»,- մանրամասնել է  բլոգերը նոր գործառույթի անհրաժեշտության մասին:

Ընտրանքը միացնելու համար անհրաժեշտ է կարգավորումներում բացել «Face ID ու գաղտնաբառ»-ը, մուտքագրել սարքի ծածկագիրն ու «Գողացված սարքի պաշտպանություն» տողի տակ սեղմել «Միացնել պաշտպանությունը» կոճակը։