Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի  խափանման միջոցը փոխելու կամ գրավով նրան ազատ արձակելու վերաբերյալ Տոնոյանի պաշտպանական կողմի հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին  Mediahub.am-ին ասել է  Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Դեռ որոշումը չենք ստացել։ Ստանալուց հետո 3-օրյա ժամկետում կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում»,– ասել է Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ նիստը կկայանա վաղը։