Մենք մեր տնտեսությունը պետք է զարգացնենք, չպետք է մտածենք՝ որ կողմից գազ կբերենք․ Գրիգորյան

Մենք մեր տնտեսությունը պետք է զարգացնենք, չպետք է մտածենք՝ որ կողմից գազ կբերենք․ Գրիգորյան

Մենք ՌԴ շուկայում վատ գործունեություն ենք ծավալել, այսինքն՝ տարել ենք ապրանքը, որը ինչ-որ արկղի մեջ է եղել, վատ տեսքով, ու դա վաճառվել է, մենք էլ մտածել ենք, թե դա նորմալ է։ Այդ մասին MediaHub.am-ի «Քաղաքական կուլիսներում» ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերությունների սրմանն ու տնտեսական ռիսկերին։

Նրա խոսքով՝ մենք կարող ենք դուրս գալ եվրոպական շուկա, կարող ենք հարևանների միջոցով դուրս գալ ծով։

«Տնտեսական առումով մենք ՌԴ-ին ատամ ցույց չենք տվել, մենք ասել ենք՝ դուք չեք անում ձեր վրա դրված պարտականությունները։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ գործունեությանը, ապա խոչընդոտներ չպետք է լինեն»,- նշեց Գրիգորյանը։

Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ աշխարհը ռուսական շուկայով չի ավարտվում, հայ արտադրողը կարող է մտնել եվրոպական շուկա, ուղղակի պետք է արտադրի որակյալը։

Հարցին, թե արդյո՞ք ինքը կիսում է ՏԿԵ փոխնախարարի միտքը, որ մենք կարող ենք նաև ադրբեջանական շուկայից գազ բերել, Նարեկ Գրիգորյանն արձագանքեց՝ չի լսել գործընկերոջ միտքը։ 

«Մենք մեր տնտեսությունը պետք է զարգացնենք, չպետք է մտածենք՝ որ կողմից գազ կբերենք։ Տարբեր երկրներ կան, որ իրենց ներքին շուկան կարգավորում են, ՀՀ-ն չի՞ կարող»,- նկատեց նա։