Հրդեհ Մասիս քաղաքում․ այրվել է 120 քմ տարածք

Հրդեհ Մասիս քաղաքում․ այրվել  է 120 քմ տարածք

Նոյեմբերի 19-ին, ժամը 22։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրանտ Վարդանյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:28-ին, մարվել՝ նոյեմբերի 20-ին ժամը 00:20-ին: Այրվել է տան 150 քմ հատվածից մոտ 120 քմ հատվածը: