Փաշինյան֊Ալիև հանդիպում տեղի կունենա՞

Հունվարի 21-ին շվեյցարական Դավոսում մեկնարկել է Դավոսի Համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումը (ՀՏՖ), որը կընթանա հունվարի 21–24-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանը այս տարի էլ կմեկնի Դավոս։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Դավոսում է։
Ե՞րբ կմեկնի Նիկոլ Փաշինյանը Դավոս․ MediaHub-ն այս հարցն ուղղեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին։
«Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին, իսկ վաղը կմեկնի Դավոս»,– նշեց Բաղդասարյանը։
Իսկ հարցը, թե արդյո՞ք տեղի կունենա Փաշինյան֊Ալիև հանդիպում, Փաշինյանի աշխատակազմից չմեկնաբանեցին։
Մարիաննա Արամյան