Ուռուցքաբանը բացատրել է, թե ինչպես են կապված քաղցկեղը և ավելորդ քաշը

Ուռուցքաբանը բացատրել է, թե ինչպես են կապված քաղցկեղը և ավելորդ քաշը

Ավելորդ քաշը և գիրությունը ոչ միայն էսթետիկ խնդիր են, այլև առողջության համար լուրջ սպառնալիք: Այս մասին Կոմսոմոլսկայա պրավդա - Կալինինգրադ ռադիոյի ուղիղ եթերում խոսել է Պիոներսկի թիվ 1 միջշրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան Գրիգորի Լապշովը։

«Գիրությունը հանգեցնում է հորմոնալ փոփոխությունների, որն էլ իր հերթին հանգեցնում է քաղցկեղի։ Բացի այդ, բոլոր գեր մարդիկ խնդիրներ ունեն աղեստամոքսային տրակտի հետ՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ինսուլինի արտադրության խանգարում»,- մեկնաբանել է Լապշովը։

Ուռուցքաբանը խորհուրդ է տվել ուշադիր հետեւել սննդակարգին ու քաշին։ Շատ կարևոր է խուսափել տապակած մթերքներից, քանի որ յուղը, որով դրանք տապակվում են, վտանգավոր քաղցկեղածին է։ Պետք է հետևել սննդակարգին, մարզվել և հրաժարվել վատ սովորություններից։