ՀՀ ԱԻՆ-ը չի կատարել «Նաիրիտ» գործարանի անվտանգության ապահովման ծրագիրը. նախարար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի կատարել «Նաիրիտ» գործարանի անվտանգության ապահովման ծրագիրը: Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ, ներկայացնելով պատճառները, հայտարարեց ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը։
Այս թերացումը, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ «Նաիրիտ» գործարանի մասով որոշ փաստաթղթեր չեն ներկայացվել։
Անվտանգության ծրագիրն ընդունվել է 2021թ. Ծրագրի իրականացման համար ՀՀ ԱԻՆ-ի եւ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից շուրջ 238 մլն դրամ էր հատկացվել։ Փաստաթղթի համաձայն՝ անհրաժեշտ էր ապահովել քիմիական նյութերի անվտանգությունը գործարանում: