Հրազդանում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Հրազդանում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիմացի դաշտերում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:29-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։