Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (01.02.2024)

1.  Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի գահակալության 15-ամյակի (մուտքը տաճար) հանդիսավոր արարողությունն է տեղի ունեցել Մոսկվայի  Քրիստոս Փրկչի տաճարում: Պատարագը ղեկավարել է պատրիարք Կիրիլը, եկեղեցում հավաքվել են հարյուրավոր եպիսկոպոսներ և հոգևորականներ, ինչպես նաև բազմաթիվ աշխարհականներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է շնորհավորել համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ գահակալության 15–ամյակի առթիվ: 
2.  Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրվել իշխող կուսակցության այժմ նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Հաջորդ շաբաթ խորհրդարանը պետք է վստահություն հայտնի նրան և նրա ներկայացրած նոր կառավարության կազմին։ Իսկ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ 
3.  Եվրոպացի ֆերմերները Բրյուսելում, որտեղ այսօր կսկսվի ԵՄ երկրների ղեկավարների հանդիպումը: Արհմիությունների տվյալներով՝ ակցիաներին մասնակցում են գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ ոչ միայն Բելգիայից, այլև Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից։ 
4.  Գերմանիայում հազարավոր բժիշկներ և բժշկական կենտրոնների աշխատակիցներ գործադուլ են հայտարարել ցածր աշխատավարձի և բարձր ծախսերի պատճառով։ 
5.  Էրթա-Ալենը (տեղական լեզվից թարգմանաբար՝ «ծխացող լեռ») արթնացել է, այն եզակի է նրանով, որ ունի միանգամից երկու լավայի լիճ։ 1960-ականների վերջից մագման շարունակում է պղպջել այնտեղ, իսկ 2018 թվականին հրաբուխը սկսել է ակտիվություն ցուցաբերել: