Նոր սկանդալ. այս անգամ՝ Գյումրիում 

Նոր սկանդալ. այս անգամ՝ Գյումրիում 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն է, որի ղեկավարած հիմնարկում, համայնքային ծառայողները քաղաքացու են խոշտանգել: 

Ծեծել են քաղաքացու 

Գյումրիի քաղաքապետարանի անօրինական շինությունների ու հողազավթումների բաժնի աշխատակիցները համայնքապետարանի շենքում ծեծել են քաղաքացու: Սկանդալն այնքան մեծ է եղել, որ դեպքի վայր են ժամանել շտապօգնության բժիշկները, ոստիկանները:
Տուժածի քույրը լրագրողներին պատմել է, որ համայնքային ծառայողներն ասել են. «Մենք ՔՊ-ական ենք, չգիտե՞ս, որ օրենքները մենք ենք թելադրում»: 

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն 

Նման ցինիզմն այլևս չի զարմացնում, որովհետև Արագածավանի պատմության ՔՊ-ական «հերոսն», ով հիվանդ քաղաքացու էր ծեծել, մեկ օր մնաց անազատության մեջ: «Քրեադատավարական իրավակարգավորումներով նշված հոդվածով կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել։ Անձը արգելանքից ազատ է արձակվել»,- հայտնել են ՔԿ-ից:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն: Ու սա է Նիկոլի Հայաստանի բնութագիրը:

Վահրամ Բագրատյան