Ի՞նչ է նշանակում՝ Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետն իմ մերձավորն է․ Լոռու մարզպետ
Ի՞նչ է նշանակում՝ Գյուլագարակի համայնքապետն իմ մերձավորն է: Այդ մասին Կառավարության նիստից հետո MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը զբաղված է համայնքային հողերին տիրանալով։
Նշենք, որ մամուլը գրել է, որ Գյուլագարակի համայնքապետը մարզպետի մերձավորն է։
«Ինքը մեր համայնքապետն է՝ անցած տարի ընտրված։ ՔՊ-ի համամասնական ցուցակով է ընտրվել, մեր գործընկերն է։ Ես խոսել եմ իր հետ, ինքն ասել է՝ նման բան չկա»,- նշեց Լոռու մարզպետը։
Նա ասաց, որ անձամբ իրավապահ մարմիններին չի դիմել, բայց տեղյակ է, որ հարցը իրավապահների դաշտում է։
Մանրամասները՝ տեսանյութում։