Կինը պատվերով երեխա է լույս աշխարհ բերել ու մեղադրյալ է դարձել․ մանրամասներ

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել մարդկանց թրաֆիքինգի փաստով։ Lenta.ru-ին հայտնել են Մոսկվայի դատախազությունից։
Քննչական տվյալներով՝ գործը հարուցվել է 1992 թվականին ծնված մի ռուսաստանցի կնոջ բողոքից հետո։
Նա հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ համացանցով ծանոթացել է մի կնոջ հետ, որը գումարի դիմաց իրեն պատվիրել է երեխա լույս աշխարհ բերել։
Արտամարմնային բեղմնավորում պրոցեդուրայից հետո նա հղիացել է, և հաճախորդը սկսել է ամեն ամիս նրան փոխանցել 25 հազար ռուբլի։ Տղայի ծնվելուց հետո ծննդաբեր կինը նրան հանձնել է հաճախորդին ու ստացել մնացած պարգևը։ Ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն ռուբլի։
Երկու ռուսաստանցի կանայք էլ բերման են ենթարկվել իրավապահների կողմից։