Ոստիկանությունը Օսլոյի գեյ-ակումբում հրաձգությունն ահաբեկչություն է անվանել (տեսանյութ)

Օսլոյի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 10 մարդ վիրավորվել է. իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը որպես ահաբեկչություն, հայտնում է գործակալությունը։
«Ոստիկանությունը բերման է ենթարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին։ Միջադեպը հետաքննվում է որպես ահաբեկչություն», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը շտաբ է ստեղծել հանցագործությունը հետաքննելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել է, մի քանիսը ծանր վիրավորվել։
Տեսանյութը՝ այստեղ