«Լավատես» Վահան Քերոբյանն ապրում է այլ իրականության մեջ

«Լավատես» Վահան Քերոբյանն ապրում է այլ իրականության մեջ

Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Վահան Քերոբյանն ապրում է այլ իրականության մեջ՝ նա Հայաստանն ու Շվեյցարիան «տեղերով խառնել է» և շվեյցարական տնտեսության աճն ու աշխատաշուկայի ավելացումը «վերագրում» է հայկական տնտեսությանը:

ՀՀ քաղաքացիներն աշխատանք չգտնելու պատճառով տասնյակ հազարներով արտագաղթում են, իսկ «լավատես» Քերոբյանը խոսում է աշխատաշուկայի աճի մասին: ՀՀ-ում աշխատավարձերն այնքան ցածր են, որ Քերոբյանն այդ աշխատավարձով չի կարող ապրել անգամ մեկ շաբաթ:

Սոցիալ-տնտեսական աղետը ՀՀ-ում կարելի է նկատել անգամ անզեն աչքով՝ գնաճը նոր ռեկորդներ է սահմանում, իսկ ՔՊ-ականները վայելում են ամառը տարբեր կղզիներում կամ երևանյան սրճարաններում:

Սա այն դառը իրականությունն է, որը չեն ցանկանում տեսնել ՔՊ-ականները, իսկ ՀՀ քաղաքացիները տեսնում են, սակայն, ցավոք, համակերպվում են ստեղծված իրավիճակի հետ՝ պայքարելու փոխարեն:

Վահրամ Բագրատյան