Երևանում՝ շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել․ երեք մարտական հաշվարկ է ժամանել

Երևանում՝ շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել․ երեք մարտական հաշվարկ է ժամանել

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 
 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։