Ալիևը «մոռացել է», որ խոստովանել է՝ զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելը կլիներ խոշոր դժվարություն

Ալիևը «մոռացել է», որ խոստովանել է՝ զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելը կլիներ խոշոր դժվարություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր էջում գրել է․

«Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ հնչեցրել, կարծես թե հայկական հինավուրց այս հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, այլ ոչ թե թղթի կտորի վրա դրված ստորագրությամբ։

Ընդ որում, այս սինլքորը «մոռացել է», որ հենց ինքն է ժամանակին խոստովանել, թե զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր և իր բաշիբոզուկների համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար»։