Այսօր առավոտյան Մեսրոպը որդի էր ունեցել, ու նույն ժամերին ոստիկանի ցուցմունքով նրան ձերբակալել են

Այսօր առավոտյան Մեսրոպը որդի էր ունեցել, ու նույն ժամերին ոստիկանի ցուցմունքով նրան ձերբակալել են

Այսօր առավոտյան Մեսրոպը որդի էր ունեցել, ու նույն ժամերին ոստիկանի ցուցմունքով ԱԳՆ շենքի դիմացի տեղի ունեցած միջադեպի դեպքերով նրան ձերբակալել են։

 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարազդատ Հարությունյանը։

«Մեսրոպ Եսայանը այսօր առավոտյան որդի է ունեցել, իսկ հիմա նրան ձերբակալել ու ներկայացրել են քննչական կոմիտե: Պատրաստվում են տանեն կալանքի:

 Հանրային քրեական հետապնդում են հարուցում ԱԳՆ շենքի առջև խուլիգանություն կատարելու հանցակազմով:

Մեսրոպի շահերը ներկայացնում է մեր գրասենյակի փաստաբան Nareh Honarchian»,- գրել է նա։