Դիետոլոգը զգուշացրել է գիշերն ուտելու վտանգավոր հետևանքների մասին
Էնդոկրինոլոգ և սննդաբան Անտոն Պոլյակովը զգուշացրել է, որ գիշերային խորտիկները կարող են պանկրեատիտի զարգացման պատճառ դառնալ։
aif.ru կայքի հետ զրույցում մասնագետն ընդգծել է, որ գիշերը ուտելը կարող է մարսողական տարբեր խնդիրներ առաջացնել, ուստի պետք է ընթրել քնելուց ոչ ուշ, քան երեք ժամ առաջ։
Նրա խոսքով՝ գիշերը մարսողական համակարգը ավելի վատ է գործում, քան ցերեկը։ Ուստի կծու, քաղցր և յուղոտ կերակուրներն այս պահին նորմալ չեն մարսվում։ Գիշերային խորտիկները մեծացնում են աղեստամոքսային տրակտի բեռը, ինչպես նաև կարող են հանգեցնել աղիների միկրոֆլորայի խանգարմանը, ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնմանն ու պանկրեատիտի զարգացմանը:
«Եթե մարդն օգտագործում է ածխաջրերով հարուստ սնունդ, օրինակ՝ քաղցրավենիք, ապա նա շատ ադրենալին է արտադրում։ Սա կարող է ուղեկցվել կա՛մ գիշերային արթնացումներով, կա՛մ գրգռված վիճակով, երբ մարդու երկար ժամանակով դժվարանում է քնել»,- զգուշացրել է բժիշկը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է ընթրել քնելուց երեք ժամ առաջ և այս ճաշի համար ընտրել միս, ձուկ, թռչնամիս, ծովամթերք, ոչ օսլա պարունակող բանջարեղեն (լոլիկ և վարունգ), ձուկ: Երեկոյան եւ գիշերը ավելի լավ է հրաժարվել քաղցրավենիքից։