Մեծամորում 28-ամյա վարորդը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա․ 2-ը հիվանդանոցում են

Մեծամորում 28-ամյա վարորդը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա․ 2-ը հիվանդանոցում են

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ուղևորներ հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» երկաթուղի ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ 

 Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել ավագ պարեկ Վարդան Բադալյանը և կրտսեր պարեկ Ժորա Հարությունյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած ուղևորների ինքնությունը։