ՍԴ-ն անցավ գործի

Սահմանադրական դատարանն այսօր քննում է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:
Գրեթե կասկած չկա, որ ՍԴ-ն դրական եզրակացություն է տալու կանոնակարգին, որից հետո այն հայտնվելու է խորհրդարանում:
Խորհրդարանական մեծամասնության վարքագիծը նույնպես կանխատեսելի է:
Ի՞նչ է անելու խորհրդարանական ընդդիմությունը:
Արդյո՞ք մասնակցելու է այդ նիստին՝ գրեթե վստահ լինելով, թե ո՞րն է լինելու քվեարկության պատկերը:
Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը, Սրբազան պայքարի հետ միասին, փորձելու է փողոց ակտիվացնել՝ տապալելու համար Կանոնակարգի ընդունումը:
Այս հարցերի պատասխանը դեռ չունենք:
Միայն տեղյակ ենք, որ հոկտեմբերի 2-ին Բագրատ Սրբազանն ազդարարել է փողոցային պայքարի նոր փուլը:
Բայց այստեղ խիստ սկզբունքային է, որպեսզի ընդդիմությունը կարողանա ներկայացնել իր բովանդակային այլընտրանքը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, կոմունիկացիաների ապաշրջափակման և դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ:
Վահրամ Բագրատյան