Թուրքիան «հաթաթա է տալիս» Ֆրանսիային

Թուրքիան աջակցում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների հարցով երկկողմ հանդիպման անցկացմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Բաքվի Շեհիդների ծառուղի կատարած այցի ժամանակ։
«Մենք աջակցում ենք այս ուղղությամբ վերջին հանդիպումներին ու հույս ունենք, որ դրանք կշարունակվեն»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաև անդրադարձել է Ֆրանսիային՝ նշելով, որ որոշ երկրներ՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Հայաստանին կուրսից շեղում են։
«Մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է դադարեցնեն Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերը։ Թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբևէ մենակ չի մնում»,- ընդգծել է նա։