Ե՛վ հանրահավաք և՛ բողոքի այլ գործողությունները ոչ շատ ուշ գործի են դրվելու․ Մանուկյան

Մեր գործիքակազմի մեջ կա և՛ հանրահավաք, և՛ բողոքի այլ գործողություններ, որոնք անպայման ոչ շատ ուշ գործի են դրվելու։  Այս մասին այսօր խրհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի այն հարցին, թե ինչ ակտիվ գործողություններ էր հիշատակել ընդդիմությունը և երբ են դրանք մեկնարկելու։

Մանուկյանը, սակայն, ընդգծեց, որ ակտիվությունը միայն ակցիաները չեն, այլ այցեր մարզեր, պատգամավորական հարցադրումներ և այլն։ 

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հավելեց, որ ազգային ուժերը չեն կարող ձեռքերը ծալած նստեն և տեսնեն, թե ինչպես է «գնացքը գլորվում անդունդը»։

Մանրամասները՝ տեսանյութում