Արագածավանում 24-ամյա երիտասարդին հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել

Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, Արագածավանի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը,- Mediahub-ի հետ զրույցում փոխանցեց ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հարցին, թե ինչու կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց, վերջինս պատասխանեց․
«Նշված հոդվածի դեպքում քրեադատավարական իրավակարգավորումներով, որպես խափանման միջոց կալանք չի կարող կիրառվել»։
Հիշեցնենք, որ Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ձերբակալվել էր։