Ռուսաստանը լավ առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցում․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը լավ առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցում, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրել են ԶԼՄ-ները։
Օվերչուկի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են համապատասխան հարցով շարժվել հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցից։
Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մասին՝ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ոչ ոք պաշտոնապես չի դադարեցրել այն, բայց Բաքուն և Երևանն ոչ միջնորդավորված են աշխատում։
Օվերչուկը նաև ասել է, որ Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին և պատրաստ է դիմումի հիման վրա քարտեզագրական նյութեր տրամադրել։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել երկրներին՝ հիմնվելով նման բնույթի աշխատանքի իր մեծ փորձի վրա: