Փաստաբանները հատուկ նվեր են փոխանցելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Այսօր՝ 19.06.2023թ. ժամը 14:30-ին, փաստաբաններով հատուկ նվեր ենք փոխանցելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ գլխավոր դատախազությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Նվերը կապված է գլխավոր դատախազի կողմից փաստաբանների ծեծի նկատմամբ դրսևորած անտարբերության հետ: Հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվել»,-գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, հունիսի 12-ին Փաստաբանական պալատը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հերթական անգամ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ։ Փաստաբան Կարեն Ալավերդյանը բռնության է ենթարկվել ոստիկանների և պարեկների կողմից: