Գիտնականները պարզել են, թե որ բանջարեղենը կարող է ձեզ փրկել արյան մակարդումից և ինսուլտից
Ավստրալացի գիտնականները բրոկկոլիում մի միացություն են հայտնաբերել, որը կարող է բուժել ինսուլտը։ Ուսումնասիրությունը տևել է մոտ երեք տարի, հայտնում է Medicalxpress պորտալը։
Պարզվել է, որ բրոկկոլին պարունակում է հատուկ քիմիական նյութ, որն օգնում է նվազեցնել արյան մակարդումը, որը հանգեցնում է ինսուլտի։ Գիտնականները վստահ են, որ իրենց հայտնագործությունն ապագայում բեկում կբերի բժշկության մեջ:
Հետազոտողների կարծիքով՝ ինսուլտների մոտ 85%-ը պայմանավորված է ուղեղում արյան մակարդմամբ: Այս թրոմբների ոչնչացմանն ուղղված դեղամիջոցներն օգնում են դեպքերի միայն 20%-ին, սակայն բրոկկոլիի քիմիական միացության հետ զուգակցվելիս դրանց արդյունավետությունը հասնում է 60%-ի։
«Զարմանալիորեն, այս բնական միացությունը չի առաջացրել արյունահոսության նշաններ, ինչը սովորական կողմնակի ազդեցություն է», - ասվում է հետազոտության մեջ:
Բրոկկոլիից ստացված միացությունները կարող են օգտակար լինել ոչ միայն արյան մակարդուկները քայքայող դեղամիջոցների արդյունավետությունը բարելավելու, այլ նաև ինսուլտների կանխարգելման համար, ասում են գիտնականները։