Հրապարակվել են Հալեպում զոհված հայ մոր և որդու լուսանկարները

Ինչպես MediaHub-ն արդեն հայտնել էր Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել են նաև հայեր՝ հայր, մայր և որդի։
MediaHub-ին Սիրիայի հայ համայնքից հայտնեցին, որ զոհված տղան բասկետբոլիստ է եղել։
Հայ համայնքում ընտանիքին շատերն են ճանաչել, սակայն կապի խաթարումներով պայմանավորված MediaHub-ին շատ տեղեկություններ նրանց մասին չկարողացան հայտնել։
Համայնքից հայտնեցին, որ Թենքեճյանների ընտանիքից ևս մեկ անձ այս պահին համարվում է անհետ կորած։
Տելեգրամյան ալիքներում հրապարակվել են նաև զոհվածների լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև․