Զոյայի կյանքը փրկել են, եղբայրը մահացել է․ Նորամարգի ողբերգական դեպքի մանրամասները

MediaHub-ը երեկ հայտնել էր, որ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրակար ծառայության ՄՓՎ հրշեջ-փրկարարները՝ բացելով գյուղի Ազատության փողոցի տներից մեկի դուռը, ննջասենյակի մահճակալին նախնական տվյալներով հայտնաբերել են քույր եւ եղբայր Միքայել (1954թ) եւ Զոյա (1958թ) Ազնավուրյանների դիերը։
Շտապ օգնության ժամանումից հետո պարզվել է, որ տիկնոջ մոտ կենդանության նշաններ կան։
Նորամարգի համայնքապետ Արթուր Բաբայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Միքայել Արզումանյանի մահվան պատճառ է հանդիսացել ցրտահարությունը։
«Տիկին Զոյան առողջական խնդիրներ ուներ, եղբայրը՝ Միքայել Արզումանյանն էր նրան խնամում։ Ըստ երեւույթին, չեն կարողացել վառարանը վառել, տունը ջեռուցել։ Շատ եմ ցավում, որ նման ողբերգություն եղավ»,-ասաց նա։
Ըստ համայնքի ղեկավարի՝ քույրն ու եղբայրը խնամակալներ չեն ունեցել, ամուսնացած չեն եղել։
Լիա Սարգսյան