Բրիտանացի մոտոցիկլավարը հայտնվել է ճանապարհին հայտնված հսկա փոսի մեջ

Լոնդոնից ոչ հեռու գտնվող Բեքսլիհիթ քաղաքում մոտոցիկլավարն ընկել է ասֆալտի վրա անսպասելի հայտնված 6 մետր լայնությամբ և 4.9 մետր խորությամբ փոսը. հայտնում է The Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել Մարթենս պողոտայի բանուկ հատվածում։ Դեպքի վայր են կանչվել ոստիկաններ և հրշեջներ, ովքեր չեն կարողացել պարզել միջադեպի պատճառը։ Տարածքը սահմանազատվել է, ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունը դադարեցված է։ Փոսն ընկած մոտոցիկլավարին փոսից դուրս են բերել հատուկ ծառայությունները. նշվում է, որ տղամարդը չի տուժել: