Իջևանում պետք է բացել Վահե Ղալումյանի անվան ռազմական ակադեմիա

Իջևանում պետք է բացել Վահե Ղալումյանի անվան ռազմական ակադեմիա

Գլխավոր շտաբի պետին ՊՆ առաջին տեղակալ նշանակելը ճիշտ եմ համարում, այս հարցի վերաբերյալ ընդդիմության որևէ առողջ քննադատություն չեմ լսել: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վահե Ղալումյանը:

Փաշինյանի հայրենակիցները, մերձավոր շրջապատի մարդիկ 2018թ.-ից վեր սկսկել են զբաղեցնել առանցքային պաշտոններ և նրանց ֆինանսական վիճակը «թավշյա» մեթոդներով միայն բարելավվել է: Վահե Ղալումյանն այսօր խոսում է բանակի բարեփոխումներից՝ Իջևանում հավանաբար կա Ռազմական ակադեմիա, որտեղ պատրաստում են ՔՊ-ական «սպայակազմ»:

Վահե Ղալումյանը 2001-2002 թվականներին աշխատել է շինարարական կազմակերպությունում որպես աշխատանքների ղեկավարի օգնական, 2002-2003 թվականներին աշխատել է Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գլխավոր տնօրենի օգնական, 2003-2006 թվականներին՝ Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գործադիր տնօրենի տեղակալ, 2006-2015 թվականներին՝ Իջևանի ճանապարհաշինարարական վարչությունում որպես գործադիր տնօրենի առաջին տեղակալ:

Այսպիսի կենսագրությամբ Ղալումյանը կարող է խոսել միայն ասֆալտի որակից, որով անցնելու են հայկական տանկերն ու զորքերը: Սակայն Ղալումյանը, Փաշինյանի շնորհիվ հայտնվելով ԱԺ-ում, որը կարծես ՔՊ-ականների «հայրական օջախը» լինի, կարծիք է հայտնում հայոց բանակի մասին՝ «նախկինների» օրոք դա ուղղակի կհամարվեր վատ կատակ, սակայն նիկոլական Հայաստանում սա իրականություն է:

ՀՀ քաղաքացիները չպետք է համակերպվեն այս աղետալի իրականության հետ ՝այսպիսի կադրերով Հայաստանն ու Արցախը չեն հզորանա:

Վահրամ Բագրատյան