Եվրոն թանկացել է․ տարադրամի փոխարժեքներն այսօր

Եվրոն թանկացել է․ տարադրամի փոխարժեքներն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 11-ին, կազմել է 388.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.05 դրամ (աճել է 0.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 483.36 դրամ (աճել է 0.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 424-433 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.69 դրամով, վաճառվում է 4.75-5.04 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 389.50 դրամով:

Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 426 դրամով:

Ռուբլին գնվում է 4.60 դրամով, վաճառվում է 4.75 դրամով: