Արտակարգ դեպք՝ Երևանում

Արտակարգ դեպք՝ Երևանում

Երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գոհար Ասատրյանն ու Հրանտ Աբրահամյանը Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս նկատում են, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Volkswagen» ավտոմեքենայից կրակ և ծուխ է նկատվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտենում են նշված վայր և քաղաքացիների ու վարորդի օգնությամբ պայքարում են կրակի տարածման դեմ՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը (ագնետուշիտել)։

Այնուհետև ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ ավտոմեքենան մոխրի չի վերածվել՝ շնորհիվ պարեկների, ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Պ.-ի և քաղաքացիների։