Մրգաստան գյուղում քամին պոկել է բնակչի տան թիթեղյա տանիքը. այն ընկել է ավտոմեքենայի վրա

Մրգաստան գյուղում քամին պոկել է բնակչի տան թիթեղյա տանիքը. այն ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը պոկվել ու շպրտվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ուժեղ քամու պատճառով մոտ 17 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ թիթեղյա տանիքը իր կառուցատարերով պոկվել և ընկել է 7-րդ փողոցում կայանված ավտոմեքենայի վրա։

Կոտրվել է նաև տեղադրված բետոնե էլեկտրասյունը, ինչի պատճառով հոսանքազրկվել է մի ամբողջ փողոց։ Օպերատիվորեն ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները այս պահին հատուկ սարքավորումներով հեռացնում են փողոցից թիթեղյա տանիքն ու փայտե կառուցատարերը, սակայն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից և էլեկտրացանցի ոչ մի աշխատակից չկան։ Գյուղացիները նշում էին, որ դեպքի մասին նրանց ևս տեղեկացրել են։