Ամերիկացի նավթագործները բողոքում են Թրամփի առևտրային պատերազմներից

Ամերիկյան նավթարդյունաբերության ներկայացուցիչները բողոքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության և նրա առևտրային պատերազմների պատճառով առաջացած դժվարություններից, գրել է «Bloomberg»-ը։
ԱՄՆ նախագահի երդմնակալությունից ի վեր սարքավորումների գնումն ու վերանորոգումը զգալիորեն թանկացել են։ Որպես օրինակ նշվել է «Քինգ Ուել Սերվիս» ընկերության հետ կապված իրավիճակը։ Նավթային հարթակներից մեկի շարժիչը խափանվել է. մինչդեռ նախկինում դա կարող էր լինել «պարզ 6000 դոլարի վերանորոգում», մատակարարման շղթայի խափանման պատճառով կա վտանգ, որ պահեստամասը կարող է ընդհանրապես հասանելի չլինել։
Իրավիճակն ավելի է սրվում հումքի գների մինչև 20% անկմամբ։ Բացի այդ, արդյունաբերության վրա բացասաբար է ազդում նաև ՕՊԵԿ երկրներից ներմուծման աճը։