Չինաստանի, ՌԴ-ի, Իրանի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիները գուցե չկարողանան հող գնել Տեխասում

Տեխասում ռուսներին և այլ «թշնամական երկրների» քաղաքացիներին կարգելվի հողատեր լինել, հայտարարել է նահանգի հանրապետական ղեկավար Գրեգ Աբբոտը X-ում։
«Ես շուտով կստորագրեմ Միացյալ Նահանգների ամենախիստ արգելքը, որը կարգելի թշնամաբար տրամադրված օտարերկրյա պետությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին հող գնել կամ տիրապետել Տեխասում», - ասվում է նահանգապետի հայտարարության մեջ։
Օրինագծի հեղինակները նշել են, որ այն երկրների քաղաքացիները, որոնք «ցուցաբերել են վնաս հասցնելու ցանկություն» Միացյալ Նահանգներին, չեն կարողանա հողատարածքներ ունենալ նահանգում, քանի որ դա «զգալի ռիսկ կներկայացնի ազգային անվտանգության համար»։