Երկրաշարժ է եղել Թուրքիայում

Թուրքիայի Ամասիա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Ամասիա նահանգի Գյումյուշհաջըքյոյ շրջանում, գրել են ԶԼՄ-ները։
Ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը եղել է 10.07 կմ խորության վրա։