ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը

2025թ․-ի առաջին եռամսյակում «Նոր գործընկեր» պրոդուկտի շրջանակում փոքր բիզնեսին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 160 մլն ՀՀ դրամը։ Սա գրեթե 2,5 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Տրամադրված վարկերի քանակն աճել է ավելի քան 50%-ով։

«Նոր գործընկեր» վարկը մշակվել է հատուկ փոքր ձեռնարկությունների համար, որոնց անհրաժեշտ է արագ և ճկուն ֆինանսավորում՝ կարճաժամկետ նպատակների իրագործման համար։ Այն ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել բիզնեսի ընթացիկ խնդիրները՝ ներառյալ ապրանքային պաշարների ու հումքի համալրումը, վարձակալության վճարումները, լոգիստիկային առնչվող ծախսերը, ինչպես նաև այլ չնախատեսված ֆինանսական պահանջներ։

Վարկային միջոցները հասանելի են 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամի սահմաններում՝ մինչև 48 ամիս ժամկետով։ Հիմնական պահանջն է՝ դրական վարկային պատմություն և գործող վարկ ՀՀ այլ բանկում։ Որոշումն ընդունվում է մեկ օրվա ընթացքում՝ առանց գրավ ներկայացնելու անհրաժեշտության։

«Փոքր բիզնեսը երկրի տնտեսական կայունության առանցքային ցուցիչն է։ Այն առաջինն է արձագանքում փոփոխություններին, և մեզ համար շատ կարևոր է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք իսկապես համապատասխանում են ձեռնարկատերերի կարիքներին։ Պահանջարկի 2,5 անգամ աճը դրա ապացույցն է․ երբ բանկն առաջարկում  է պարզ և արագ ֆինանսական գործիքներ՝ առանց ավելորդ պահանջների, բիզնեսը պատրաստակամորեն օգտվում է դրանցից։ Մենք շարունակելու ենք զարգացնել այնպիսի պրոդուկտներ, որոնք օգնում են փոքր բիզնեսին պահպանել կայունություն ցանկացած պայմաններում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

 

 

  


ВТБ (Армения) в 2,5 раза увеличил объем выдачи кредитов на основе кредитной истории заемщика 


Объем кредитов, выданных малому бизнесу по программе «Новый партнер» в первом квартале 2025 года превысил 160 млн драмов РА. Это почти в 2,5 раза превышает показатель за аналогичный период прошлого года. Количество оформленных кредитов увеличилось более чем на 50%.

Кредит «Новый партнер» разработан специально для малых предприятий, которым требуется быстрое и гибкое финансирование на краткосрочные цели. Продукт позволяет предпринимателям оперативно решать текущие задачи бизнеса — пополнение товарных запасов и сырья, аренда, логистика и другие непредвиденные расходы.

Кредитные средства доступны на сумму от 100 тыс. до 5 млн драмов сроком до 48 месяцев. Основное требование – положительная кредитная история и действующий кредит в другом банке. Решение принимается в течение дня без необходимости предоставления залога.

«Малый бизнес – это индикатор экономического здоровья страны. Он первым реагирует на изменения, поэтому для нас крайне важно предлагать решения, которые действительно соответствуют потребностям предпринимателей. Рост спроса почти в 2,5 раза это подтверждает: когда банк дает простые и быстрые финансовые инструменты без избыточных требований, бизнес охотно ими пользуется. Мы и дальше будем развивать продукты, помогающие малому бизнесу оставаться устойчивым в любых условиях», – прокомментировал заместитель генерального директора – председателя директората ВТБ (Армения) Евгений Мотовилов. 

Деятельность ЗАО «Банк ВТБ (Армения)» регулируется ЦБ РА.