Նկարահանման ողջ ընթացքում արտասվեցի. Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է նոր՝ «Որդիս» երգը

Նկարահանման ողջ ընթացքում արտասվեցի. Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է նոր՝ «Որդիս» երգը

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը Մայրերի միջազգային օրվա առթիվ որդուն՝ Արեգին նվիրված նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել:

Երգը կոչվում է «Որդիս»: 

Երգչուհին ինստագրամյանի իր էջի սթորի բաժնում անկեղծացել է, որ տեսահոլովակի նկարահանման ողջ ընթացքում չի կարողացել զսպել էմոցիաներն ու արտասվել է:

«Ես քեզ շատ բան չեմ ասելու:
Չէ՞ որ դու առանց խոսքերի էլ հասկանում ես ինձ տղա´ս:
Ես քեզ մի բան միայն կասեմ:

Իմ սրտից դեպի քո սիրտ` մի աշխարհ սեր կա, մի մեծ կյանք կա, որն ապրում ենք միասին:
Դու իմ աղոթքների պատասխանն ես ու ես օրհված եմ տղա´ս:

Միայն թե իմանամ, որ լավ ես, առողջ ու ազնիվ` ինչպիսին, որ միշտ ես եղել:
Ես օրհնում եմ քեզ և ուզում եմ հիշես, որ ես հավերժ քեզ հետ եմ...
Կյանքս քեզ համար կտամ որդի՛ս»,- տեսահոլովակին կից ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին: