ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանին առաջարկում են անվերապահ 30-օրյա հրադադար մինչև երկուշաբթի երեկո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ:
Նա լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանին առաջարկում են անվերապահ 30-օրյա հրադադար մինչև երկուշաբթի երեկո։
«Մենք բոլորս պետք է հիմա ողջամիտ լինենք։ Կամ Ռուսաստանը լուրջ է և խաղաղություն է ուզում, կամ էլ լուրջ չէ, և մենք պետք է ավելի շատ պատժամիջոցներ կիրառենք», - հավելել է Մակրոնը։