Աբրահամը քաջաբար զոհվեց Վարանգաթաղի բարձունքի ազատագրման ժամանակ․ այսօր նրա ծննդյան օրն է

Մայիսի 12-ը Աբրահամ Բարնջյանի ծննդյան օրն է։
«Ես գնում եմ, բայց դուք չմտածեք, որ չեք գալու, դուք էլ եք մեզ միանալու»։
Աբրահամ Բարնջյանը ծնվել է 1993 թվականին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում։
2020 թվականի սեպտեմբերի վերջին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերին, միացել է ՀՅԴ Կամավորական շարժում հ/կ-ին և մեկնել Արցախ։
Քաջաբար զոհվել է Վարանգաթաղի (Լուլասազ) բարձունքի ազատագրման ռազմական գործողության ժամանակ։
Հավերժ փառք։
ՀՅԴ Հայաստան