2–ամյա փոքրիկ Տիգրանի ծնողներին զանգել են, երեխու լաց են միացրել․ ի՞նչ է հայտնի

2–ամյա փոքրիկ Տիգրանի ծնողներին զանգել են, երեխու լաց են միացրել․ ի՞նչ է հայտնի

Փոքրիկ Տիգրանին մեկ շաբաթից ավելի է չեն կարողանում գտնել, նրա անհետանալու հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում։

2–ամյա փոքրիկը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ երեխան տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է: Ծնողները կասկածներ ունեն, որ երեխան, հնարավոր է, անզգուշաբար գետն ընկած լինի։

MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխային գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մեծաթիվ ուժեր են ներգրավված՝ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

Նշենք, որ 2-ամյա Տիգրանի պապը լրագրողին պատմել է, որ 2 անգամ զանգել են իր որդուն, երեխայի ձայն միացրել ու անջատել: Պապը չի հավատում, որ երեխան գետն է ընկել: Նրան, ըստ պապիկի, գողացել են:

«Ոստիկանությունն անմիջապես ստուգել է ահազանգը, ահազանգողի ինքնությունը ստուգվել է, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»,–  MediaHub-ին փոխանցեցին ՆԳՆ–ից։

Սա առաջին դեպքը չի, որ փորձում են ահաբեկել փոքրիկ Տիգրանի ծնողներին, ՆԳՆ–ից այս մասով MediaHub-ին հայտնեցին․ «Ծնողների, ընտանիքի անդամների հետ փրկարարները և ոստիկանները կապի մեջ են, ցանկացած իրենց կողմից հարցադրում կամ վարկած օպերատիվորեն ստուգվում  և արձագանք ստանում է»։

MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս առեղծվածային դեպքը․․․

Մարիաննա Արամյան